GGF (Green For Growth Fund) ազդեցության ներդրումային հիմնադրամ է, որն աջակցում է կլիմայական նախաձեռնություններին և կայուն տնտեսական զարգացմանը։ Այն տեղական ֆինանսական հաստատությունների և ուղղակի ներդրումների միջոցով ֆինանսավորում է վերականգնվող էներգետիկայի, էներգաարդյունավետության և ռեսուրսաարդյունավետության ծրագրեր։
GGF-ի հետ համագործակցությունն ընդլայնում է «Արմենիան Լիզինգ» ընկերության՝ կանաչ տեխնոլոգիաների և բնապահպանական պատասխանատվություն ապահովող ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները՝ օգնելով բիզնեսներին նվազեցնել ռեսուրսների սպառումը և անցում կատարել առավել կայուն գործունեության։
Բաժանորդագրվեք և առաջինը ծանոթացեք նորություններին