×
Armleasing-ի պարտատոմսեր
Վստահելի ներդրումային պատմություն կապիտալի շուկայում
Ի՞նչ է պարտատոմսը
Պարտատոմսը ներդրումային գործիք է, որով ներդրողը գումար է տրամադրում թողարկող կազմակերպությանը՝ ստանալով տոկոսային եկամուտ նախապես սահմանված պայմաններով և ամրագրված ժամկետով։
Պարտատոմսի էությունը
Ներդրողը ձեռք է բերում պարտատոմս, և ստանում եկամուտ, իսկ թողարկողը դրա արդյունքում ներգրավում է ֆինանսական միջոցներ՝ դրանց դիմաց վճարելով տոկոսագումար։
Աճուրդով տեղաբաշխվող պարտատոմսեր
Աճուրդով տեղաբաշխվող պարտատոմսերն առաջնային շուկայից ձեռք բերելիս ներդրողն ինքն է առաջարկում գին, որով պատրաստ է գնել տվյալ պարտատոմսը: Տեղաբաշխման համար հատկացված ժամանակահատվածում ներդրողը փակ աճուրդի միջոցով ներկայացնում է հայտ իր կողմից նախընտրելի գնով: Թողարկողն իր հերթին, չտեսնելով հայտերը և առաջարկված գները, աճուրդի համար նախատեսված ժամանակահատվածի ավարտից հետո սահմանում է՝ կտրում է աճուրդը իր համար ընդունելի գնով: Արդյունքում բավարարվում են այն ներդրողների հայտերը, որոնց առաջարկը համընկնում է թողարկողի համար ընդունելի գնի շեմին մինչև պարտատոմսերի ամբողջական ծավալի տեղաբաշխումը:
Առավելություններ
Պարտատոմսերում ներդրումներից ներդրողը ստանում է կանխատեսելի տոկոսային եկամուտ։ Կայուն եկամուտ՝ արժեկտրոնը չի փոփոխվում մինչև մարման ժամկետը։ Թողարկողը վերահսկվում է ԿԲ կողմից։ Տեղաբաշխումը իրականացնում է գործընկեր Կոնվերս Բանկը։ Տեղաբաշխումը իրականացվելու է Հայաստանի ֆոնդային բորսայի հարթակում: Իրացվելիության ապահովման համար պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսա: Պարտատոմսերի իրացվելիությունը, որպես շուկա ստեղծող, ապահովելու է Կոնվերս Բանկը:
Armleasing-ի առավելությունները
Armleasing-ը կայուն ֆինանսական կազմակերպություն է, որը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից, ապահովելով թափանցիկ և կարգավորված գործունեություն՝ ներդրողների և գործընկերների համար բարձր վստահության մակարդակով։
Կայուն ֆինանսական կազմակերպություն
Armleasing-ը կայուն ֆինանսական կազմակերպություն է, որը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից, ապահովելով թափանցիկ և կարգավորված գործունեություն՝ ներդրողների և գործընկերների համար բարձր վստահության մակարդակով։
Ֆինանսավորում տնտեսության տարբեր ոլորտներում
Ընկերությունը ֆինանսավորում է տնտեսության տարբեր ոլորտներ՝ առաջարկելով արդյունավետ և արագ ընթացակարգեր, ճկուն ֆինանսական լուծումներ և երկարաժամկետ համագործակցության մոդել, որոնք նպաստում են բիզնեսների կայուն աճին և զարգացմանը։
Միջազգային գործընկերներ
Armleasing-ի միջազգային գործընկերների ներգրավվածությունը ձևավորում է կայուն ֆինանսական հիմք և ուժեղացնում է ընկերության վստահելիությունը՝ ներդրումային գործիքների առաջարկը դարձնելով առավել կանխատեսելի և վստահելի շուկայում։
Ինչպես ձեռք բերել պարտատոմսեր
Կատարեք վստահ քայլ Ձեր կապիտալի արդյունավետ կառավարման ուղղությամբ՝ ձեռք բերելով Armleasing-ի աճուրդային պարտատոմսերը՝ հստակ պայմաններով և կանխատեսելի եկամտաբերությամբ։ Armleasing-ի թիմը պատրաստ է ուղեկցել Ձեզ ամբողջ գործընթացի ընթացքում՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն և աջակցություն՝ գրանցումից մինչև մասնակցության փուլերը։
Փաստաթղթեր
Պարտատոմսերի ամբողջական պայմանները ներկայացված են ստորև տրամադրված փաստաթղթերում։
Q&A — Հաճախ տրվող հարցեր
Գտեք պատասխաններ Armleasing աճուրդային պարտատոմսերում ներդրումների վերաբերյալ հաճախակի հարցերին։
✔ Պարտատոմսերը տրամադրում են ֆիքսված տոկոսային եկամուտ՝ մինչև մարման օրը եռամսյակային կտրվածքով։
✔ Այո, պարտատոմսերը կարող են վաճառվել երկրորդային շուկայում՝ կախված պայմաններից։
✔ Ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ պայմանագրով սահմանված կարգով։
✔ Պարտատոմսերը գրանցվում են ներդրողի անունով՝ համապատասխան հաշվառման համակարգում։