
Փարթներս Ինվեստ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019 թվականին և հանդիսանում է Արմենիան Լիզինգ Քամփնի ՈՒՎԿ ՓԲԸ-ի միակ բաժնետերը 100% մասնաբաժնով։
Ընկերությունը խորհրդատվական ծառայություններ է մատուցում ֆինանսական ոլորտում՝ աջակցելով լիզինգի՝ որպես առանձին բիզնես ուղղության ներդրմանը և զարգացմանը։ Խորհրդատվական գործունեությունը ներառում է լիզինգային պրոդուկտների մշակում, մասնագիտացված ստորաբաժանումների և գործառնական համակարգերի ներդրում, բիզնես գործընթացների կատարելագործում, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների ինստիտուցիոնալ զարգացմանն ուղղված լուծումների մշակում։
Ընկերության փորձը ներառում է Հայաստանում և միջազգային շուկաներում գործող ֆինանսական կազմակերպությունների համար լիզինգային բիզնես ուղղությունների ամբողջական և մասնակի ներդրման ու զարգացման խորհրդատվական ծրագրեր։
Որպես Արմլիզինգի միակ բաժնետեր՝ Փարթներս Ինվեստ ՍՊԸ-ն աջակցում է ընկերության ռազմավարական զարգացմանը, կորպորատիվ կառավարման ամրապնդմանը և նոր ֆինանսական լուծումների ներդրմանը։
Վերջին թարմացում՝ 18.09.2026
Էջը թարմացվել է: 23/09/2026 06:01
Բաժանորդագրվեք և առաջինը ծանոթացեք նորություններին