Հաճախորդի իրավունքները

Հարգելի հաճախորդներ,

Մեր կողմից հաճախորդների բողոք-պահանջների ընդունման, քննարկման և որոշումների կայացման գործընթացը կարգավորվում է «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲԸ կողմից հաստատված «Հաճախորդների բողոք-պահանջների, բողոքների, կարծիքների և առաջարկությունների քննարկման ընթացակարգով»

 

Դուք կարող եք Ձեր բողոք-պահանջները ներկայացնել զանգահարելով +374 (11) 70 00 60 հեռախոսահամարով կամ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև ուղարկել «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈւՎԿ ՓԲԸ` ՀՀ, ք. Երևան, 0010, Արաբկիր, Վ․ Վաղարշյան փողոց 12/11 հասցեով:

 

 

Ինչ անել, եթե ունեք բողոք

- Հաճախորդի կողմից բողոք-պահանջի ներկայացման հայտ

- Հաճախորդի կողմից կարծիք-առաջարկության ներկայացման հայտ

 



Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով: Ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը ենթակա պահանջներ են համարվում այն բողոք պահանջները, որոնք ներկայացվում են ֆիզիկական անձ հաճախորդի կողմից մեր դեմ, կապված են մեր ծառայությունների հետ և պարունակում են 10 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջ: Ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեությանը մանրամասն կարող եք ծանոթանալ www.fsm.am պաշտոնական կայքում: 

 

14590278939113321922442888547671561068521393n

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ

Հաշտարար՝ Փիրուզ Սարգսյան
Հասցե ՝ 0010, ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, 
Հեռ.՝ (010) 58 23 24, 58 23 22

 Էլ. հասցե՝ [email protected]
                             Ֆաքս՝ (010) 58 24 21
                             Կայք` https://www.fsm.am/

 


Հայտարարություն Ֆինանսական Համակարգի Հաշտարարի որոշումների վիճարկելու իրավունքից հրաժարվելու մասին

 «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲԸ հրաժարվել է դատական կարգով վիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի այն որոշումները, որոնցով բավարարված գույքային պահանջի չափը չի գերազանցում 300,000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամը 
Ընկերությունը հրաժարվել է դատական կարգով վիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի այն որոշումները, որոնցով բավարարված է ոչ գույքային բնույթի պահանջ։ 
 


Ուշադրություն`

•    Ցանկացած անձ իրավունք ունի ստանալ «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲԸ-ի վերաբերյալ «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկատվության պատճենները (օրենքը կարող եք գտնել ՀՀ Կենտրոնական բանկի www.cba.am ինտերնետային հասցեում): 


•    Վերոնշված տեղեկությունները Ընկերությունը տրամադրում է գրավոր դիմում ստանալուց 5 (հինգ)  աշխատանքային օրվա ընթացքում: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով. առձեռն` Ընկերության գրասենյակում, էլեկտրոնային հասցեով` [email protected]-ին կամ փոստով` «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲԸ, ՀՀ, ք. Երևան, Վ.Վաղարշյան 12/11 հասցեով:


Հարգելի հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ «ԱՐՄԵՆԻԱՆ ԼԻԶԻՆԳ ՔԱՄՓՆԻ» ՈՒՎԿ ՓԲ Ընկերությունը իրականացնում է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված լիզինգների/վարկերի գծով 16.08.2019թ.-ից հետո վաղաժամկետ (ոչ հերթական) մարում իրականացրած լիզինգառուների/վարկառուների կրեդիտավորման ծախսի* նվազեցումներ։


•    16.08.2019թ.-ից հետո վաղաժամկետ մարում իրականացված լինելու դեպքում, եթե տվյալ լիզինգի/վարկի համար դեռևս չի կատարվել կրեդիտավորման ծախսի նվազեցում, 20.12.2021թ.-ից հետո վերահաշվարկված գումարները կտրամադրվեն վարկառուներին հետևյալ տարբերակով.


•    Վերադարձման ենթակա գումարի առկայության դեպքում լիզնգառուները/վարկառուները կծանուցվեն այդ մասին, և վերադարձման ենթակա գումարը կտրամադրվի լիզինգառուին/վարկառուին՝ Ընկերություն դիմելու դեպքում։

 

* Կրեդիտավորման ընդհանուր ծախսն իր մեջ ներառում է լիզինգի/վարկի տրամադրման, լիզինգային/վարկային ռիսկի գնահատման, լիզինգի/վարկի սպասարկման հետ կապված ցանկացած այլ ծախս, բացառությամբ օժանդակ ծառայությունների համար կատարվող վճարները այդ թվում՝ ապահովագրություն, գնահատում, բացառությամբ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքերի, երբ դրանք անվերապահորեն ներառվում են ընդհանուր ծախսի մեջ:


Ուշադրություն՝ վերահաշվարկ չի կատարվի այն պայմանագրերի դեպքում, որոնց գծով վերահաշվարկված գումարները փոքր են 1,000 ՀՀ դրամից։


Գործընթացի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք  զանգահարել +374 (11) 70 00 60 հեռախոսահամարով կամ ուղարկել նամակ [email protected] էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև կարող եք մոտենալ  «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈւՎԿ ՓԲԸ` ՀՀ, ք. Երևան, 0010, Արաբկիր, Վ․ Վաղարշյան փողոց 12/11 հասցե:

 

 

 

Բաժանորդագրություն

Բաժանորդագրվեք և առաջինը ծանոթացեք նորություններին