Լիզինգ տերմինը առաջացել է անգլերեն to lease բայից, ինչը նշանակում է տրամադրել կամ վերցնել վարձակալությամբ:
Գործունեություն է, որը ներառում է հիմնական միջոցների ձեռքբերման և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դրանց տրամադրումը` նախապես սահմանված պայմաններով և ժամկետներում:
Համաձայն ՀՀ գործող օրենսդրության (Քաղ. Օրենսգիրք 677-684 հոդվածներ) ֆինանսական վարձակալությունը (լիզինգը) բնութագրվում է որպես գործընթաց, ըստ որի լիզինգի պայմանագրով Լիզինգատուն պարտավորվում է Լիզինգառուի նշված գույքը սեփականության իրավունքով ձեռք բերել Լիզինգառուի կողմից որոշած Վաճառողից և վճարի դիմաց հանձնել Լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանը:
Ներդրումների ֆինանսավորման այս ձևը գրավիչ է լիզինգառուի համար, քանի որ այն թույլ է տալիս ազատվել լիզինգի առարկայի միանվագ գնման անհրաժեշտությունից, խուսափել հիմնական միջոցների բարոյական մաշվածության արագացման հետ կապված կորուստներից։
Ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով լիզինգատուն պայմանավորվում է լիզինգառուի նշված գույքը սեփականության իրավունքով ձեռք բերել լիզինգառուի կողմից որոշված վաճառողից և վճարի դիմաց հանձնել լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանը։ Այս դեպքում լիզինգատուն պատասխանատվություն չի կրում վարձակալության առարկայի և վաճառողի ընտրության համար։
Լիզինգը | ||
---|---|---|
պոտենցիալ հաճախորդների համար | բանկերի և վարկային կազմակերպությունների համար | վաճառող կամ մատակարար ընկերությունների համար |
1. Հնարավորություն է լիզինգի պայմանագրի գործողության ընթացքում օգտագործելու ակտիվները և ստանալ դրանցից շահույթ, առանց սեփականության իրավունք ունենալու, 2. Հնարավորություն է արտացոլելու հիմնական միջոցը ընկերության հաշվեկշռում, ծախսագրելու բոլոր ծախսերը, հաշվանցելու ԱԱՀ-ն և այլն, 3. Երաշխավորված սեփականության իրավունքի անցման հնարավորություն է Լիզինգառուի համար, 4. Կարճաժամկետ և միջին ժամկետային ֆինանսավորում է ընկերությունների զարգացման համար, 5. Հատուկ զեղչեր և առաջարկներ Մատակարար ընկերությունների հետ կնքված պայմանագրերի շրջանակներում, 6. Ֆինանսավորման ժամկետները համընկնում են գույքի ամորտիզացիոն և օգտակար ծառայության ժամկետներին: |
1. Չկա կանխիկ կամ անկանխիկ գումարի տրամադրում Լիզինգառուին (lower risk) 2. Բացահայտ և շոշափելի ֆինանսավորման առարկայի առկայություն, հեշտ վերահսկելի գործարք և հետագա վերահսկողության հնարավորություն, 3. Բոլորովին նոր հնարավորություն ներգրավելու «սպիտակ և թափանցիկ» հաճախորդների, 4. Ֆինանսավորման տեսակ առանց լրացուցիչ գրավների պահանջի, 5. Լրացուցիչ հնարավորություն մեծացնելու բանկի կամ վարկային կազմակերպության գործիքակազմը, 6. Բացառիկ հնարավորություն բանկի համար ներգարավելու երկարաժամկետ ներդրումներ և ռեսուրսներ, 7. Ոչ տոկոսային եկամուտների ծավալի ավելացում՝ ի հաշիվ զանազան լրացուցիչ ծառայությունների մատուցման: |
1. Հնարավորություն է հետագա տեխնիկական սպասարկում և ետվաճառքային սպասարկում իրականացնելու համար, 2. Հաճախորդների քանակի ավելացում, նոր վաճաքի եղանակի ավելացում, մարքեթինգի միջոցով ընկերության համբավի և գործարար իմիջի բարձրացում, 3. Տարաժամկետ պայմանագրերի փոխարինում ուղիղ վաճառքով, ռեսուրսների խնայողություն, 4. Կայուն և կանխատեսելի դրամական մուտքեր բանկից կամ վարկային կազմակերպությունից: |
2020թ․ մայիսի 7-ին «Արմլիզինգի» ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանը ներկայացրել է լիզինգի մանրամասները։ Տեսանյութը կարող եք դիտել ստորև։
ԽորհրդատվությունԲաժանորդագրվեք և առաջինը ծանոթացեք նորություններին