Մեր ընկերությունը

«Արմենիան Լիզինգ Քամփնի» ունիվերսալ վարկային կազմակերպությունը ստեղծվել է 2019թ-ի սեպտեմբերին Բաժնետիրոջ հիմնադիր ժողովի որոշմամբ և գրանցում ստացել նույն թվականի հոկտեմբերի 11-ին՝ ստանալով ՀՀ ԿԲ գործունեության լիցենզիան և գրանցման վկայականը:


Ընկերության միակ բաժնետերն է «ՓԱՐԹՆԵՐՍ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ն, որի հիմնադիրներն են ՀՀ քաղաքացիներ Արտաշես Հակոբյանը և Արսեն Բազիկյանը: 


Ընկերության գործունեությունն ի սկզբանե ուղղված է եղել Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի, մասնավորապես` գյուղատնտեսության ֆինանսավորմանը:


Ընկերության հիմնադրման նախադրյալներն են հանդիսացել խորհրդային ժամանակներից ժառանգություն ստացած հնամաշ մեքենա-տրակտորային և հաստոցային պարկի առկայությունը, հիմնական միջոցների ձեռքբերման համար միջինժամկետային և երկարաժամկետ ֆինանսավորման ցածր մակարդակը, գրավների բացակայությունը հիմնական միջոցների ձեռքբերման վարկավորման ժամանակ, տնտեսվարող սուբյեկտներին արտադրական միջոցներով վերազինելը:


Բոլոր տեսակի հիմնական միջոցների լիզինգի, արևային էներգիայի կիրառմամբ և վերականգնվող էներգետիկայի սարքավորումների լիզինգի, էներգախնայող և ռեսուրսախնայող սարքավորումների լիզինգի և դրա հիման վրա Էկո լիզինգ ենթաբրենդի, էքսպրես ավտոլիզինգի, ստարտափ լիզինգի ներդրման և կիրառման գաղափարները ծնվել են նախկինում կուտակված փորձի հիման վրա, աշխատանքային այս կամ այն պրոցեսների ընթացքում և կոչված են բարելավելու ծառայության մատուցման որակը և ճկունությունը:

 

- «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲ ընկերության լիցենզիան՝ տրված ՀՀ ԿԲ խորհրդի 11․10․2019թ․ թիվ 143 Ա որոշմամբ 

 

- «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲ ընկերության գրանցման վկայականը՝ տրված ՀՀ ԿԲ խորհրդի 11․10․2019թ․ թիվ 143 Ա որոշմամբ

 

- «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲ ընկերության կանոնադրությունը

 

Մեր առաքելությունը և նպատակները

Ընկերության առաքելությունն է․ լինել անընդհատ զարգացող, նորարար և կայուն ֆինանսական գործընկեր` տրամադրելով ճկուն և բարձրակարգ ֆինանսական և ոչ ֆինանսական (խորհրդատվական, ուսուցողական, տնտեսության առանձին ճյուղերի զարգացմանը օժանդակող) ծառայություններ տնտեսության տարբեր ոլորտներում գործող տնտեսվարող սուբյեկտներին և բնակչությանը:

 

Ընկերությունն իր գործունեությունը ուղղում է առավելապես փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը և մի շարք ֆինանսական գործիքների կիրառման միջոցով ՀՀ տնտեսության ներքին ֆինանսավորման համակարգի ընդլայնմանը նպաստելուն՝ ելնելով Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերից:

Ընկերության հիմնական նպատակներն են․

- Բարձրացնել «լիզինգ» պրոդուկտի ճանաչողականությունը թե բնակչության, թե պետական և թե մասնավոր հատվածում,

- Ներկայանալ շուկայում որպես ֆինանսական լուծումներ վաճառող մասնագիտացված ունիվերսալ վարկային կազմակերպություն, որի հիմնական թիրախը կլինեն մանր և միջին բիզնեսը և որտեղ հիմնական նպատակը կլինի իրենց համար հավելյալ արդյունքի ստեղծմանը ուղղված ֆինանսավորումը,

- Համագործակցել, այլ ոչ թե մրցակցել ֆինանսաբանկային համակարգի մյուս սուբյեկտների հետ, ստեղծել և զարգացնել համաֆինանսավորման մշակույթ համակարգում,

- Պարբերաբար մշակել և ներդնել նոր ֆինանսական և ոչ ֆինանսական պրոդուկտներ, այլընտրանքային գործիքներ (ներառյալ խորհրդատվությունը)` հիմնվելով շուկայի պահանջմունքների վրա,

- Պարբերաբար հանդես գալ առաջարկություններով` լիզինգի վերաբերյալ օրենսդրության բարելավման և կատարելագործման ուղղությամբ։

 

Մեր պրոոֆեսիոնալ թիմը

«Արմլիզինգի» ամենակարևոր ռեսուրսը մասնագիտացված, տեղեկացված և ճկուն անձնակազմն է, որը մշտապես զարգանում է ինչպես փորձի, այնպես էլ պարբերաբար իրականացվող ուսուցումների և վերապատրաստումների միջոցով։

 

Բաժանորդագրություն

Բաժանորդագրվեք և առաջինը ծանոթացեք նորություններին