Գերմանա-հայկական հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից՝ երկրի ֆինանսական համակարգին աջակցելու և ֆինանսական միջոցները տնտեսության զարգացման առաջնահերթ ուղղություններ նպատակաուղղելու համար։ Հիմնադրամն իրականացնում է, ի թիվս այլ ոլորտների, փոքր և միջին ձեռնարկությունների, գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացմանն ուղղված ծրագրեր։
Գերմանա-հայկական հիմնադրամի հետ համագործակցությունը «Արմենիան Լիզինգ» ընկերությանը հնարավորություն է տալիս բիզնեսներին առաջարկելու հասանելի ֆինանսավորման լուծումներ և նպաստելու Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտների զարգացմանը։
Բաժանորդագրվեք և առաջինը ծանոթացեք նորություններին