«Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲԸ-ի և ՀՀ Էկոնոմիկայի Նախարարության Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Ծրագրերի Իրականացման Գրասենյակ Պետական Հիմնարկի Գյուղական Ֆինանսավորման Կառույցի միջև կնքվեց լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների ներգրավման փոխառության պայմանագիր։

Այն թույլ կտա, հիմնվելով ընկերության առաքելության, այն է՝ մարզերի համաչափ զարգացման վրա, մարզերում և գյուղական տարածքներում․

- իրականացնել տարաբնույթ բիզնես-նախագծերի ֆինանսավորում,
- լիզինգային և վարկային գործիքների կիրառման միջոցով իրականացնել ներդրումներ տնտեսության տարբեր ճյուղերում՝ մասնավորապես գյուղատնտեսության, գյուղ․ մթերքի վերամշակման, տեխնիկայի և սարքավորումների լիզինգի միջոցով,
- մատուցել ֆինանսական և ոչ ֆինանսական բնույթի ծառայություններ։