Արմլիզինգը շարունակում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության KFW բանկի «ՄՓՄՁ Աջակցում» ծրագրի շրջանակներում լիզինգային ծառայությունների մատուցումը` տարեկան 2.9 %-3.5% (ՀՀ դրամ) տոկոսադրույքով։ 

Ծրագրի նպատակն է ապահովել տնտեսության ամենատարբեր ճյուղերում ՄՓՄՁ-ների ընթացիկ կարիքների (շրջանառու միջոցների) վարկավորման և ներդրումների ֆինանսավորմանը, բարելավելով նրանց համար մատչելի պայմաններով ՀՀ դրամով ֆինանսավորումը՝ լիզինգային գործիքի կիրառմամբ։

Ծրագիրը իր մեջ ներառում է 3 կարևոր ուղղությունների ֆինանսավորումը միաժամանակ, որոնք են․

- «Գյուղատնտեսության ֆինանսավորում»
- «Կանաչ ֆինանսավորում»
- «ՓՄՁ-ների ֆինանսավորում»


Լիզինգը, որպես նպատակային գործիք, այսօր ակնհայտ զարգացման փուլում է գտնվում և ծառայում է տնտեսության բոլոր ոլորտներին՝ խթանելով տնտեսության տարբեր հատվածներում հիմնական միջոցների մոդեռնիզացման գործընթացը։