Հարգելի Հաճախորդ,

 

«ԱՐՄԵՆԻԱՆ ԼԻԶԻՆԳ ՔԱՄՓՆԻ» ՈՒՎԿ ՓԲ Ընկերության կողմից 19.10.2019 - 31.12.2020թթ. տրամադրված այն սպառողական վարկերի/լիզինգների համար, որոնց դեպքում Ձեր կողմից կատարվել են վաղաժամկետ մարումներ, իրականացվել է կրեդիտավորման ընդհանուր ծախսի վերահաշվարկ, ինչի արդյունքում կրեդիտավորման ընդհանուր ծախսը տրամադրման միանվագ վճարների մասով նվազեցվել է:

 

Ընկերությունը ձեռնարկել է հավելյալ վճարված գումարները վերադարձնելու համար անհրաժեշտ գործողությունների իրականացում և նախատեսվում է տվյալ գործընթացը ամբողջությամբ ավարտել մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։


Վերադարձման ենթակա գումարների վճարման կարգը հետևյալն է՝ 


1.    Ձեզ ուղարկվում է էլեկտրոնային նամակ կամ կարճ հաղորդագրություն (SMS կամ էլեկտրոնային հաղորդագրության այլ միջոցներ)։ 
2.     Ընկերության աշխատակիցները կապ են հաստատում Ձեզ հետ՝ հետագա գործընթացը կազմակերպելու համար։ 
3.    Ձեզ տրվում է հնարավորություն գումարը ստանալ անկանխիկ տարբերակով՝ Ձեր կողմից նախապես ներկայացված բանկային հաշվեհամարին փոխանցում կատարելու միջոցով, իսկ այն հաճախորդները՝ ովքեր ընկերության հանդեպ ունեն այլ պարտավորություններ, դիմումի հիման վրա կարող են իրականացնել նվազեցում գործող պարտավորությունից: