Այստեղ ներկայացված են Արմլիզինգի գործող սակագները և լիզինգի առարկայի ապահովագրության հիմնական պայմանները։
Գործարքի վերջնական պայմանները ձևավորվում են՝ հաշվի առնելով հաճախորդի տեսակը, ձեռք բերվող գույքը, ֆինանսավորման ժամկետը, կանխավճարը և գործարքի առանձնահատկությունները։
Գործող սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ․
Սակագները ներառում են ֆինանսավորման պայմաններ՝
• ֆիզիկական անձանց,
• ագրոհաճախորդների,
• միկրոձեռնարկատերերի,
• ՓՄՁ և կորպորատիվ հաճախորդների,
• առևտրային կազմակերպությունների և ներկայացուցչությունների,
• հյուպատոսարանների, դեսպանատների և դիվանագիտական ներկայացուցչությունների համար։
Հրապարակված սակագները ներկայացնում են ֆինանսավորման ընդհանուր պայմանները։ Անհատական առաջարկը ձևավորվում է գործարքի գնահատման արդյունքների հիման վրա և կարող է տարբերվել՝ կախված լիզինգի առարկայի տեսակից, հաճախորդի գործունեությունից ու գործարքի ռիսկայնությունից։
Դիմել լիզինգի համար Հաշվել ամսական վճարը
Լիզինգի առարկա հանդիսացող գույքը պարտադիր ապահովագրվում է լիզինգի պայմանագրի ամբողջ ժամկետի համար։
Կախված լիզինգի առարկայի տեսակից՝ կիրառվում են ապահովագրության հետևյալ տեսակները՝
• ԿԱՍԿՈ ապահովագրություն,
• գույքի ապահովագրություն,
• բեռի ապահովագրություն։
Ապահովագրության պայմանները, սակագինը և ծածկույթը սահմանվում են՝ հաշվի առնելով գույքի տեսակը, արժեքը, օգտագործման նպատակը և գործարքի առանձնահատկությունները։
ԿԱՍԿՈ, գույքի և բեռի ապահովագրության շրջանակում Արմլիզինգը համագործակցում է հետևյալ ապահովագրական ընկերությունների հետ՝
• «Լիգա Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ,
• «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ,
• «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ,
• «ՌԵԳՈ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ,
• «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ,
• «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ,
• «ԷՖԵՍ» ապահովագրական ՓԲԸ։
Արմլիզինգի մասնագետները կօգնեն ընտրել համապատասխան ֆինանսավորման տարբերակը, հաշվարկել նախնական ամսական վճարը և ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։
Կապ հաստատել
Էջը թարմացվել է: 22/09/2026 11:26
Բաժանորդագրվեք և առաջինը ծանոթացեք նորություններին