Made in Armenia. լիզինգի հատուկ առաջարկ հայաստանյան արտադրողներին

Այս ճգնաժամային օրերին անհրաժեշտ է հնարավորինս աջակցել տեղական արտադրողներին։


«Արմենիան Լիզինգ Քամփնի»-ի «Made In Armenia» լիզինգի հատուկ առաջարկը հենց այդ նպատակն ունի։


Հայաստանում նվազագույնը 1 տարի գործող արտադրական ընկերությունները, մինչև դեկտեմբերի 31-ը, հնարավորություն կունենան լիզինգով ձեռք բերել հիմնական միջոցներ՝ 9% կանխավճարով (20%-ի փոխարեն)։


Զարգացրե՛ք Ձեր արտադրությունը նվազագույն նախնական ներդրումով՝ դրանով նպաստելով նաև տնտեսության զարգացմանը։
 

made-in-armenia

 

 

Made in Armenia
Մինչև 31․12․2021թ․ գործող լիզինգային հատուկ առաջարկ, որի նպատակն է խթանել տեղական արտադրողին
Լիզինգի առարկան Արտադրական ընկերություններին անհրաժեշտ հիմնական միջոցներ*
Լիզինգառու Արտադրության ոլորտում նվազագույնը 12 ամիս գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ
Արժույթ
  • ՀՀ դրամ
  • ԱՄՆ դոլար
  • ԵՎՐՈ
Լիզինգի առարկայի արժեքը
  • 3,000,001 ՀՀ դրամից – 30,000,000 ՀՀ դրամ
  • 6,000 ԱՄՆ դոլարից – 60,000 ԱՄՆ դոլար
  • 5,000 ԵՎՐՈ-ից – 50,000 ԵՎՐՈ
Տարեկան անվանական տոկոսադրույքը
  • 14,5%-18% (ՀՀ դրամ)
  • 11.5%-14% (ԱՄՆ դոլար)
  • 9,5%-11,5% (Եվրո)
Լիզինգի ժամկետը 6-60 ամիս
Կանխավճար 9%
Լիզինգի տրամադրման վճար 1-2%
Սեփականության իրավունքի փոխանցման վճար 5000 ՀՀ դրամ
Ենթավարձակալություն Չի թույլատրվում
Տույժեր Ժամկետանց վարձավճարի նկատմամբ 0․13% (օրական)
Գործարքի ապահովման միջոց
  • Լիզինգի առարկա
  • Երաշխավորություն
Վարկային պատմություն Նախորդ 24 ամսում Լիզինգառուի, երաշխավոր(ների) ժամկետանց օրերի քանակը չպետք է գերազանցի գումարային 30 օրը, իսկ շարունակական 10 օրը։


* Միայն առաջնային շուկայից ձեռքբերվող, որոնք ենթակա են պարտադիր ապահովագրության լիզինգի գործողության ամբողջ ընթացքում։

Բաժանորդագրություն

Բաժանորդագրվեք և առաջինը ծանոթացեք նորություններին