Արմլիզինգը միացել է Եվրոպական Ներդրումային Բանկի (EIB) «Հայաստանի տնտեսական դիմակայություն» ծրագրին, որի նպատակն է աջակցել արտադրության, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության փոքր ու միջին ձեռնարկություններին և միջին կապիտալիզացիայի կազմակերպություններին էներգաարդյունավետության բարձրացման («կանաչ ներդրումներ»), կանանց ձեռներեցության և մարզային զարգացման խթանման, թվայնացման ու ավտոմատացմանն ուղղված ենթավարկերի (նախագծերի) նպատակով։ 

 

 

Հիմնական պայմաններն են
Լիզինգի առարկա
  • Արտադրական սարքավորումներ
  • Գյուղատնտեսական սարքավորումներ
  • Էներգաարդյունավետ սարքավորումներ
  • Թվայնացման և ավտոմատացման սարքավորումներ
  • Տրանսպորտային միջոցներ
  • Այլ հիմնական միջոցներ
     
Ֆինանսավորման ոլորտներ 
  • Զբոսաշրջություն
  • Գյուղատնտեսություն
  • Արտադրություն
Ֆինանսավորման ուղղություններ 
  • Էներգաարդյունավետություն՝ կանաչ ներդրումներ
  • Կանանց ձեռներեցություն
  • Մարզային զարգացման խթանում
  • Թվայնացում և ավտոմատացում
Լիզինգառու
  • փոքր և միջին ձեռնարկություններ (ՓՄՁ) 
  • միջին կապիտալիզացիայի կազմակերպություններ (Միջ-Կապ)
Արժույթ
  • ՀՀ դրամ
Կանխավճար
  • Սկսած 20%-ից
Լիզինգի ժամկետ
  • 24 - 90 ամիս
Տարեկան անվանական տոկոսադրույք**
  • 0.1% - 9.5 %
Տարեկան փաստացի տոկոսադրույք
  • 0.1 % - 10.75 %
Ֆինանսավորման նվազագույն և առավելագույն սահմանաչափ
  • Նվազագույնը՝    500,000 ՀՀ դրամ   
  • Առավելագույնը՝ 250,000,000 ՀՀ դրամ
Լիզինգի միանվագ միջնորդավճար
  • 0%-1%
Տույժեր
  • Ժամկետանց լիզինգավճարի նկատմամբ 0․13% (օրական)
Լիզինգի առարկայի ապահովագրություն*
  • Գույքի մինչև 0,3%-ի չափով

 

ԵՆԲ - Եվրոպական Ներդրումային Բանկը հանդիսանում է Եվրամիության վարկատուն: ԵՆԲ-ն խոշորագույն ֆինանսական հաստատություններից է: Այն օգնում է տնտեսությանը. ստեղծում է աշխատատեղեր, խթանում է հավասարությունը և բարելավում կյանքը ԵՄ քաղաքացիների և զարգացող երկրների մարդկանց համար:
ԵՆԲ-ն ունի նախագծերի ֆինանսավորման ավելի քան 60 տարվա փորձ:


Ծրագրի առավելություն - շահառուները ֆինանսավորվում են արտոնյալ տոկոսադրույքով, որը էականորեն ցածր է, քան Արմլիզինգի կողմից առաջարկվող` առանց ԵՆԲ ֆինանսավորման նմանատիպ այլ լիզինգների տոկոսադրույքը

* Ընկերությունը համագործակցում է բոլոր ապահովագրական ընկերությունների հետ։

** Լիզինգի տոկոսադրույքը կախված է գործարքի ռիսկայնությունից, ձեռք բերվող գույքի տեսակից և բիզնեսի առանձնահատկություններից։ 

 

 

 

Բաժանորդագրություն

Բաժանորդագրվեք և առաջինը ծանոթացեք նորություններին