Արմլիզինգը միացել է Եվրոպական Ներդրումային Բանկի (EIB) «Հայաստանի տնտեսական դիմակայություն» ծրագրին, որի նպատակն է աջակցել արտադրության, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության փոքր ու միջին ձեռնարկություններին և միջին կապիտալիզացիայի կազմակերպություններին էներգաարդյունավետության բարձրացման («կանաչ ներդրումներ»), կանանց ձեռներեցության և մարզային զարգացման խթանման, թվայնացման ու ավտոմատացմանն ուղղված ենթավարկերի (նախագծերի) նպատակով։