Շրջանակի տեսակը | Հոդակապված |
Ռոլի ծավալը, կառուցողական / գործառնական, տ | 10.5 / 11 |
Մեքենայի գլանափաթեթների քանակ, հատ | 2 |
Թրթռումային գլանների քանակը | 2 |
Գլդոնի տրամագիծը (մմ) | 1245 |
Սեղմվող շերտի լայնությունը (մմ) | 1700 |
Գծային ստատիկ բեռնվածքը առանցքի վրա (կգ/սմ) | 32.3 |
Թմբուկի պատյանի հաստությունը (մմ) | 18 |
Առավելագույն արագությունը (կմ/ժ) | 10.5 |
Ներքին ուղու երկայնքով շրջադարձային ամենափոքր շառավղը (մմ) | 5545 |
Արտաքին ուղու շրջադարձային ամենափոքր շառավիղը (մմ) | 7270 |
Սեղմված մակերևույթի վրա առավելագույն թեքության հաղթահարումը (աստիճան) | 15 |
Փոխանցման տուփ | Հիդրոստատիկ |
Շարժիչ | MMZ D-245 / Cummins BTA3.9-C125 |
Շարժիչի հզորությունը, կՎտ (ձիաուժ) | 77.0 (105.0) / 93.0 (125.0) |
Ընդհանուր չափսեր (երկարություն - լայնություն - բարձրություն), մմ | 5030 - 1905 - 2950 |
Լիզինգառու |
|
---|---|
Արժույթ |
|
Տարեկան անվանական տոկոսադրույք* | • 12.1%-18.5% (ՀՀ դրամ) • 11.9% - 14.5% (ԱՄՆ դոլար) • 10.9%-13.5% (ԵՎՐՈ) |
Տարեկան փաստացի տոկոսադրույք | • 13.44%-23.71% (ՀՀ դրամ) • 13.21% - 18.89% (ԱՄՆ դոլար) • 12.09% - 17.71% (ԵՎՐՈ) |
Ֆինանսավորման նվազագույն և առավելագույն սահմանաչափ |
|
Լիզինգի ժամկետ | 12 - 72 ամիս |
Կանխավճար | Սկսած 20%-ից |
Լիզինգի միանվագ միջնորդավճար | 1-1․5% |
Տույժեր | Ժամկետանց լիզինգավճարի նկատմամբ 0․13% (օրական) |
Գործարքի ապահովման միջոց |
|
Լիզինգի առարկայի ապահովագրություն*** | Լիզինգի առարկայի պարտադիր ապահովագրություն լիզինգի ամբողջ ժամկետի համար |
*Գործում են հատուկ պայմաններ պետական սուբսիդավորման ծրագրերի և ֆոնդերի առկայության դեպքում (հնարավոր է տոկոսադրույքի նվազում) ։
** Առաջին 6 ամիսների ընթացքում վաղաժամկետ ամբողջական մարման դեպքում վճարվում է 6 ամիսների տոկոսը
*** Ընկերությունը համագործակցում է բոլոր ապահովագրական ընկերությունների հետ։
Բոլոր պայմանները՝ Սակագներ 01.07.2024
Այլ պայմաններ՝
Մնացած պայմանները գործում են` համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման:
*Սույն պայմանները ֆիզիկական անձանց համար կիրառելի են «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի շրջանակում տրամադրվող լիզինգի դեպքում․
*Գործում են հատուկ պայմաններ պետական սուբսիդավորման ծրագրերի և ֆոնդերի առկայության դեպքում (հնարավոր է տոկոսադրույքի նվազում)։
** Լիզինգի տոկոսադրույքը, կանխավճարը և ֆինանսավորման ժամկետը կախված են գործարքի ռիսկայնությունից, ձեռք բերվող գույքի տեսակից և բիզնեսի առանձնահատկություններից։
Իրավաբանական անձանց համար`
• Լիզինգի հայտ (և բնօրինակ, և պատճեն)
• Անձնագիր և սոց. Քարտ կամ նույնականացման քարտ (հիմնադիրների, մասնակիցների, տնօրենի, երաշխավոր/ների),
• Պետ. Ռեգիստրից տեղեկանք
• Կանոնադրություն (պատճեն),
• Սեփականության վկայական կամ վարձակալական պայմանագիր (պատճեն),
• Լիցենզիա (լիցենզավորված գործունեության համար) (պատճեն),
• Վճարվող հարկատեսակների վերաբերյալ նախորդ 12 ամսվա ամփոփ հաշվարկներ (պատճեն),
• Շահութահարկ (պատճեն),
• Փոխանցման հաշիվ կամ կոմերցիոն առաջարկ մատակարար ընկերությունից (պատճեն),
• Դիմողի և երաշխավոր/ների «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի հարցման համաձայնագրեր (բնօրինակ),
• Բանկային հաշիվների շարժ նախորդ 12 ամսվա (պատճեն),
• Այլ փաստաթղթեր ըստ պահանջի
1. Ի՞նչ է վարկային պատմությունը:
«Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն վարկային տեղեկատվությունը վարկային տեղեկատվության սուբյեկտի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս վարկային տեղեկատվության սուբյեկտի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ:
Այն, որպես կանոն, օգտագործվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման, ինչպես նաև արտադրող և վաճառող կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից՝ տարաժամկետ վճարման սկզբունքով («ապառիկ») ապրանքների/ծառայությունների իրացման վերաբերյալ որոշում կայացնելու ընթացքում:
Վարկային պատմությունը հաճախորդի դրամային պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս հաճախորդի պարտքերը, վճարումները, ինչպես նաև պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ: Վարկային պատմության վերաբերյալ մանրամասն՝ www.abcfinance.am
2. Ու՞ր դիմել , եթե վարկային պատմությունը սխալ է կամ առկա է բողոք բյուրոյի հանդեպ:
Եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն՝ համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող սուբյեկտներին (վարկային տեղեկատվության աղբյուրին): Տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում Իմ ԱՔՌԱ անձնական գրասենյակից: ԱՔՌԱ-ի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով:
3. Ի՞նչ է վարկային զեկույցը (վարկային ամփոփ (սքոր) գնահատական):
Վարկային զեկույցը գրավոր կամ էլեկտրոնային փաստաթուղթ է, որը պարունակում է վարկային տեղեկատվության սուբյեկտի (ֆիզիկական կամ իրավաբանական) և նրա կողմից ստանձնած տնտեսվարող կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկատվություն:
Զեկույցը կազմված է ԱՔՌԱ գործընկեր կազմակերպություններից ստացված տվյալների հիման վրա և արտացոլում է հարցման պահից վերջին 5 տարվա վարկային տվյալները:
Վարկային ամփոփ (սքոր) գնահատականը հաճախորդի վարկային պատմության ուսումնասիրության հիման վրա ձևավորված Հաճախորդի վարկունակության և վարկարժանության թվային գնահատականն է: Վարկային ամփոփ (սքոր) գնահատականի վերաբերյալ մանրամասն՝ www.acra.am, www.abcfinance.am
4. Հաճախորդի կողմից տրված համաձայնության հիման վրա` «ԱՐՄԼԻԶԻՆԳ» ՈՒՎԿ ՓԲԸ (այսուհետ` Ընկերություն) կողմից կատարվում են հաճախորդի ներկա և անցյալ դրամական պարտավորությունների մասին հարցումներ` Ընկերությունում հաճախորդի` դրամական պարտավորություններ ստանձնելու/ունենալու, երրորդ անձի/անձանց պարտավորությունների երաշխավոր լինելու, հաճախորդի նախաձեռնությամբ վերջինիս լիզինգի տրամադրման/վարկավորման հնարավորությունները դիտարկելու նպատակով: Սույն կետում նշված նպատակով կատարվող հարցումների քանակը կարող է ազդեցություն ունենալ (այդ թվում բացասական) հաճախորդի վարկային ամփոփ գնահատականի վրա:
5. Ընկերությունը հաճախորդ/ներ/ի լիզինգի տրամադրման/վարկավորման նպատակով կիրառում է ՖԱՅԿՈ սքոր գնահատականը, որի ձևավորման վրա ազդող գործոններից են, վարկերի սպասարկման որակը, վարկային պատմության մեջ ուշացումների առկայությունը, մարումների ուշացումների տևողությունը, վարկերով ծանրաբեռնվածությունը, վարկային պատմության տևողությունը, նախկինում օգտագործված վարկերի տեսակները, նոր վարկային դիմումները։ ՖԱՅԿՈ սքորի վերաբերյալ մանրամասն՝ www.acra.am
6. Ինչպե՞ս կարող եք բարելավել վարկային պատմությունը:
Նախ, անհրաժեշտ է լիովին մարել նախկինում գոյացած ժամկետանց պարտավորությունների վճարումները: Բացի այդ, ներկա պահին գործող վարկերի մասով անհրաժեշտ է բացառել ժամկետանց՝ նույնիսկ մեկ օրվա կտրվածքով պարտավորությունների գոյացումը:
Վարկային պատմությունը և/կամ Վարկային ամփոփ (սքոր) գնահատականը բարելավելու նպատակով հաճախորդին խորհուրդ է տրվում.
6.1. լիովին մարել նախկինում գոյացած ժամկետանց պարտավորությունների վճարումները,
6.2. գործող վարկերի մասով բացառել ժամկետանց՝ նույնիսկ մեկ օրվա կտրվածքով պարտավորությունների գոյացումը:
6.3. նվազեցնել առկա վարկերի քանակը՝ դրանք մարելով մասամբ կամ լիովին,
6.4. նվազեցնել առկա վարկերի մնացորդները,
6.5. նվազեցնել տրված երաշխավորությունների քանակը և գումարը,
6.6. ապահովել տրված երաշխավորությունների մասով ժամկետանց գումարների լիովին մարումը:
*** Տուժանքի (տույժի և/կամ տուգանքի) փաստացի կիրառման դեպքում Տուժանքի տարեկան դրույքաչափը և/կամ Տուժանքների հանրագումարի չափը գործում է ՀՀ օրենսդրությամբ նշված թույլատրելի առավելագույն չափերի սահմաններում։
Ստորև հաշվիչում մուտքագրելով ձեռք բերվող ապրանքի գինը, կանխավճարի տոկոսը, տարեկան տոկոսադրույքը և ժամկետը (ամիսներով)` կարող եք հաշվարկել ամսական մարումների մեծությունը անուիտետային հաշվարկի եղանակով։
Արժույթ
Բաժանորդագրվեք և առաջինը ծանոթացեք նորություններին