CARLEASE
 


Մեքենան՝ բիզնեսի համար, սպասարկումը՝ մեկ լուծման շրջանակում։

CARLEASE-ը բիզնեսներին հնարավորություն է տալիս օգտվել նոր ավտոմեքենայից՝ առանց ամբողջ արժեքը միանվագ վճարելու և առանձին վարչարարելու դրա շահագործման հետ կապված ծառայությունները։

Լիզինգի վճարը կարող է ներառել ապահովագրությունը, տեխնիկական սպասարկումը, գույքահարկը և այլ ծառայություններ՝ ապահովելով կանխատեսելի ծախսեր ու ավտոպարկի արդյունավետ կառավարում։

chatgpt-image-sep-17-2026-012122-pm


 

Դիմել լիզինգի համար  Հաշվել ամսական վճարը


Ինչո՞ւ ընտրել CARLEASE։


Ֆինանսավորման պայմանները ձևավորվում են՝ հաշվի առնելով գույքի տեսակը, գործարքի առանձնահատկություններն ու բիզնեսի նպատակները։

Շրջանառու միջոցների պահպանում

Ավտոմեքենայի ամբողջ արժեքը միանվագ վճարելու անհրաժեշտություն չկա։

Կանխատեսելի ծախսեր

Մեքենայի հետ կապված հիմնական ծախսերը կարող են ներառվել ամսական վճարի մեջ։

Ժամանակի խնայողություն

Ապահովագրության, սպասարկման և այլ ծառայությունների կազմակերպումն իրականացվում է մեկ լուծման շրջանակում։

Ավտոպարկի արդյունավետ կառավարում

CarLease-ը հարմար է ինչպես մեկ ավտոմեքենայի, այնպես էլ կորպորատիվ ավտոպարկի ձևավորման ու թարմացման համար։

 



Հասկանալի և թափանցիկ գործընթաց


Հինգ քայլ՝ գաղափարից մինչև ձեռքբերում


CarLease-ի շրջանակում ավտոմեքենայի ֆինանսավորումն ու ուղեկցող ծառայությունները կազմակերպվում են մեկ միասնական գործընթացով։

 


 Ինչպե՞ս է իրականացվում գործարքը

 

Ընտրվում են ավտոմեքենան և մատակարարը։

Ներկայացվում է CarLease-ի հայտը։

Գնահատվում են գործարքն ու ձևավորվում առաջարկի պայմանները։

Արմլիզինգը ձեռք է բերում և ապահովագրում ավտոմեքենան։

Ավտոմեքենան տրամադրվում է հաճախորդին՝ ընտրված սպասարկման փաթեթով։

 

Լիզինգի Առարկաներ

Այլ տրանսպորտային միջոցներ

Մանրամասն

Տրանսպորտային միջոցներ

Մանրամասն
Պայմաններ

Էջը թարմացվել է: 22/09/2026 09:24

Բաժանորդագրություն

Բաժանորդագրվեք և առաջինը ծանոթացեք նորություններին