«Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲԸ, ելնելով ՀՀ-ում կորոնավիրուսի հետ կապված ստեղծված իրավիճակից, երկրում հայտարարված արտակարգ դրությունից, ցուցաբերելով սոցիալական բարձր պատասխանատվություն, հաշվի առնելով Ընկերության հաճախորդամետ քաղաքականությունը, ինչպես նաև թափանցիկ գործելու և հրապարակայնության սկզբունքները, պատրաստակամություն է հայտնում տուրիստական, հյուրատնային, սպասարկման, հանրային սննդի ոլորտներում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտների վարկային պարտավորությունների կատարման հանդեպ ցուցաբերել անհատական մոտեցում:
Այն տնտեսվարողները, որոնք գործունեություն են ծավալում վերոնշյալ ոլորտներում և իրենցից անկախ հանգամանքներից ելնելով՝ ունեն դրամական հոսքերի նվազում, ինչի հետևանքով դժվարացել է վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարումը, կարող են դիմել «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲԸ, որի արդյունքում յուրաքանչյուր Ընկերությանը կցուցաբերվի անհատական մոտեցում, կդիտարկվեն մարման ժամանակացույցերի վերանայման և երկարաձգման հնարավորությունները՝ առանց վատթարացնելու իրենց վարկային պատմությունը։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈւՎԿ ՓԲԸ շարունակում է իրականացնել իր բնականոն գործունեությունը՝ իր գործընկերներին և հաճախորդներին առաջարկելով փոխշահավետ համագործակցություն և մատչելի ու արդյունավետ ֆինանսական լուծումներ:
Կարևորելով մեր գործընկերների և աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունը, «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲԸ հետ առնչվող անձանց խնդրում ենք հնարավորինս սահմանափակել առկա և միջանձնային գործնական շփումները՝ օգտվելով հեռահաղորդակցման առցանց և հեռահար ծառայություններից: