Համաձայն Արմլիզինգի որդեգրած քաղաքականության, այն է՝ համագործակցել, այլ ոչ թե մրցակցել ֆինանսաբանկային համակարգի մյուս սուբյեկտների հետ, ստեղծել և զարգացնել համաֆինանսավորման մշակույթ, ստորագրվեց հուշագիր Կամուրջ ՈւՎԿ-ի հետ։
Համագործակցության հուշագրի նպատակն է․
- մասնագիտացված լիզինգային ծառայությունների փաթեթ մատուցել վարկային կազմակերպության կողմից առաջարկվող հաճախորդին կամ հաճախորդների խմբին, ըստ որի ծառայությունը կարող է ներառել բացի լիզինգի բուն գործընթացը նաև այդ գործընթացը սպասարկող այլ ծառայությունները,
- մշակել համաֆինանսավորման նախագիծ, որը կներառի ինչպես ընկերության կողմից մատուցվող մասնագիտացված լիզինգային ծառայությունը, այնպես էլ վարկային կազմակերպության կողմից մատուցվող այլ ծառայությունները,
- կազմակերպել համատեղ միջոցառումներ հաճախորդների իրազեկման և ծառայությունները հասանելի դարձնելու նպատակով
- իրականացնել կողմերի աշխատակիցների համար ուսուցողական ծրագրեր,
- ուսումնասիրել համագործակցության այլ հնարավորություններ։
Համագործակցության այս ձևաչափը մի նոր ուղղություն է ֆինանսական համակարգում, որը կնպաստի տնտեսության զարգացման տարբեր ճյուղերի արդիականացմանը և նորարարությունների ստեղծմանը։