Երիտասարդ և միևնույն ժամանակ արագ զարգացող «Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ հետ համագործակցությունը իրականացվելու է մի քանի ուղղություններով.

 

▪Համաֆինանսավորման սկզբունքով կֆինանսավորվի ցանկացած նախագիծ, որը կներառի #Armleasing-ի և «Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ կողմից մատուցվող ծառայությունների ընդհանուր փաթեթ։

▪Արմլիզինգը կապահովի լիզինգային ծառայության ամբողջ գործընթացը՝ սկսած մատակարարների հետ բանակցություններից մինչև գույքի ընդունում-հանձնում։

▪ Հաճախորդների իրազեկման և ծառայությունները հասանելի դարձնելու նպատակով կիրականացվեն համատեղ միջոցառումներ։

 

Փոքր, բայց հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ, նպաստելու համաֆինանսավորման այս մշակույթի կայացմանը ֆինանսաբանկային ոլորտում։