Կարևորելով գյուղական համայքների զարգացումը և կարևորելով նաև Ընկերության ներգրավումը սոցիալական զարգացման մեջ Արմլիզինգը կնքել է նվիրաբերության պայմանագիր «Թինկ Թանկ Արմենիա» հասարակական կազմակերպության հետ։ 


Գյուղական բնակավայրերում տեղական ուժերի և հնարավորությունների համակցմամբ «ԽԵԼԱՑԻ ԳՅՈՒՂԵՐ» հայեցակարգին համահունչ՝ ՀՀ Վայոց Ձորի մարզի՝ Արենի խոշորացված համայնքի Խաչիկ և Սյունիքի մարզի Տեղ և Կապան խոշորացված համայնքների՝ Կորնիձոր և Ներքին Հանդ բնակավայրերում աջակցման ծրագրի իրականացման նպատակով Արմլիզինգը երկարաժամկետ աջակցություն կցուցաբերի։ 


Նախագծի նպատակն է՝

•    գյուղերի կայուն զարգացումը,
•    գյուղական բնակավայրերի գրավչության մեծացումը,
•    գյուղերում ապագայի կառուցման հնարավորության ստեղծումը,
•    ուրբանիզացիայի կանխումը։

Պիլոտային ծրագրի ներդրման համար ընտրվել են 3 գյուղական բնակավայրեր։

Սույն բնակավայրերում իրականացված պիլոտային ծրագրերին զուգընթաց անհրաժեշտ է փորձը կիրառել Հայաստանի այլ սահմանամերձ գյուղերում։

Առաջիկայում ծրագրին կմիանան նաև այլ սահմանամերձ բնակավայրեր։