Արմլիզինգը և «Միկրո Կապիտալ Հայաստան» ՈՒՎԿ (ՓԲԸ) համագործակցության հուշագիր կնքեցին։
Կողմերը պայմանավորվեցին համագործակցել ֆինանսական ծառայությունների մատուցման շուրջ՝ որը կընդգրկի հետևյալ հիմնական ուղղությունները․
Արմլիզինգը կմատուցի մասնագիտացված լիզինգային ծառայություններ «Միկրո Կապիտալ Հայաստան» ընկերության հաճախորդներին, որն իր մեջ կներառի նաև լիզինգի գործընթացը սպասարկող այլ ծառայություններ:
Համաֆինանսավորման սկզբունքով կիրականացվի ցանկացած նախագիծ, որը կընդգրկի և՛ Արմլիզինգը, և՛ «Միկրո Կապիտալ Հայաստան» ընկերության կողմից մատուցվող ծառայությունները։
Կողմերը կարող են իրականացնել համատեղ միջոցառումներ հաճախորդների իրազեկման և ծառայությունները հասանելի դարձնելու նպատակով:
Ուսումնասիրել համագործակցության այլ ուղիներ և հնարավորություններ։