Շարունակելով իրագործել ռազմավարական նպատակները՝ Արմլիզինգ-ը կնքեց համագործակցության պայմանագիր «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ–ի հետ։
Համաձայն կնքված պայամանգրի կողմերը կհամագործակցեն հետևյալ ուղղություններով․
Արմլիզինգը կմատուցի մասնագիտացված լիզինգային ծառայություններ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի հաճախորդներին, որն իր մեջ կներառի նաև լիզինգի գործընթացը սպասարկող այլ ծառայություններ ևս։
Համաֆինանսավորման սկզբունքով կիրականացվի ցանկացած նախագիծ, որը կընդգրկի և՛ Արմլիզինգի, և՛ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ –ի կողմից մատուցվող ծառայությունները։
Կկազմակերպվի համատեղ միջոցառումներ հաճախորդների իրազեկման և ծառայությունները հասանելի դարձնելու նպատակով։
Սա ևս մեկ կարևոր քայլ է ամրապնդելու և զարգացնելու ֆինանսաբանկային ոլորտում այս ձևաչափը՝ ի նպաստ ՀՀ տնտեսության զարգացման։