Արմլիզինգը՝ COP17-ի մասնակից

Այս տարի Հայաստանը հյուրընկալելու է միջազգային կարևորագույն բնապահպանական իրադարձություններից մեկը՝ COP17 Armenia -ը, և Արմլիզինգը լինելու է այս մեծ հարթակի մասնակիցը՝ International Chamber of Commerce National Committee Armenia - ICC NCA -ի շրջանակում։

Հոկտեմբերի 19–30-ը COP17-ը մեկ հարկի տակ կհամախմբի տարբեր երկրների, միջազգային կառույցների, բիզնեսի և ոլորտային փորձագետների՝ կայուն զարգացման ու բնապահպանական օրակարգի շուրջ։

Արմլիզինգի մասնակցության առանցքում EcoLeasing-ն է՝ ֆինանսավորման մոտեցում, որը հնարավորություն է տալիս բիզնեսին իրականացնել արդյունավետ ներդրումներ՝ միաժամանակ ստեղծելով դրական բնապահպանական ազդեցություն։

COP17-ի միջազգային հարթակում կներկայացնենք մեր փորձը, իրականացված ծրագրերն ու ֆինանսական լուծումները, որոնք բիզնեսի զարգացումը կապում են երկարաժամկետ կայունության հետ։

#Armleasing. Գաղափարից՝ կայուն արդյունք։