Մեկնարկել են 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքները։ 
Գյուղաապահովագրության պայմանագրեր կնքելու համար հարկավոր է դիմել «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲԸ:

«Արմլիզինգը» հանդիսանում է գյուղատնտեսության ապահովագրություն իրականացնող ապահովագրական բոլոր ընկերությունների գործակալը։ 

2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվող մշակաբույսերի ցանկն ընդլայնվել է, դրանում ներառվել են՝
- կարտոֆիլ, 
- սալոր, 
- ձմերուկ/սեխ 

Ապահովագրական պայմանագրերի կնքման համար սահմանված են հստակ ժամկետներ․

- գարնանային ցրտահարություն՝ խաղողի, ծիրանի, դեղձի ապահովագրությունը կիրականացվի Արմավիր, Արարատ, Վայոց ձոր, Կոտայք, Տավուշ, Արագածոտն մարզերում
Պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է փետրվարի 20-ը,

- կարկտահարություն և գարնանային ցրտահարություն՝ վաղահաս կարտոֆիլի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում
Պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 10-ը,

- կարկտահարություն և հրդեհ՝ դեղձի,  կարկտահարություն և  գարնանային ցրտահարություն՝ միջին-վաղահաս, միջին-ուշահաս և ուշահաս կարտոֆիլի և սալորի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում
Պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 20-ը, 

- կարկտահարություն և հրդեհ՝ խաղողի, ծիրանի ապահովագրությունը Արմավիր, Արարատ, Վայոց ձոր, Կոտայք, Տավուշ, Արագածոտն և կարկտահարություն՝ սալորի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում
Պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 25-ը,

- կարկտահարություն՝ խնձորի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում 
Պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է ապրիլի 20-ը,

- կարկտահարություն՝ ձմերուկի, սեխի ապահովագրությունը կիրականացվի Արմավիր, Արարատ, Արագածոտն մարզերում 
Պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է ապրիլի 25-ը,

- կարկտահարություն, կարկտահարություն և հրդեհ՝ աշնանացան և/կամ գարնանացան հացահատիկ (ցորեն, գարի և վարսակ) ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում 
Պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մայիսի 1-ը։

Հնարավոր է կնքել պայմանագրեր՝ ռիսկերի համակցմամբ.

- կարկտահարություն և հրդեհ, գարնանային ցրտահարություն ռիսկերի համակցմամբ խաղողի, ծիրանի և դեղձի ապահովագրության համար՝ պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը,
- կարկտահարություն կամ գարնանային ցրտահարություն ռիսկերի համակցմամբ վաղահաս կարտոֆիլի պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 10-ը,
- կարկտահարություն կամ գարնանային ցրտահարություն ռիսկերի համակցմամբ սալորի, միջին-վաղահաս, միջին-ուշահաս և ուշահաս կարտոֆիլի պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 20-ը։


Պետության կողմից կսուբսիդավորվի ապահովագրավճարի 50-60%-ը։

 

Մանրամասների համար զանգահարե՛ք․ 044 700069 կամ 011 700060։