Արմենիան Լիզինգ Քամփնի ՈՒՎԿ ՓԲԸ-ն մասնագիտացված լիզինգային ընկերություն է, որն աջակցում է բիզնեսներին և անհատներին՝ ձեռք բերելու գործունեության ընդլայնման ու նոր ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ հիմնական միջոցներ։
Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին և գործում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիայի հիման վրա։
Արմլիզինգի միակ բաժնետերը Փարթներս Ինվեստ ՍՊԸ-ն է՝ ֆինանսական ոլորտում խորհրդատվական գործունեություն իրականացնող ընկերություն։ Որպես բաժնետեր՝ Փարթներս Ինվեստն աջակցում է Արմլիզինգի ռազմավարական առաջընթացին, կորպորատիվ կառավարման ամրապնդմանը և նոր ֆինանսական լուծումների ներդրմանը։
Արմլիզինգի գործունեության հիմքում այն համոզմունքն է, որ ֆինանսավորումը պետք է ոչ միայն ապահովի անհրաժեշտ գույքի ձեռքբերումը, այլև նպաստի հաճախորդի երկարաժամկետ առաջընթացին։ Յուրաքանչյուր գործարք կառուցվում է՝ հաշվի առնելով հաճախորդի նպատակը, գործունեության առանձնահատկություններն ու հետագա ծրագրերը։
- «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲ ընկերության կանոնադրությունը