ՀՀ-ում գյուղատնտեսության զարգացման խթանումը «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ամենակարևոր առաքելություններից մեկն է։

 

Դրա շրջանակներում Արմլիզինգը միանում է «ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության», «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» և «ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության» ծրագրերին։

 

Նոյեմբերի 22-ին «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈւՎԿ ՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամականավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը ստորագրեցին հուշագրեր։

 

Կողմերը համաձայնեցին համագործակցել ՀՀ գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման, հանրապետության տարածքում գործող գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության ոլորտում զբաղված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորումն իրականացնելու և հանրապետության տարածքում գործող ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին (ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերեր և իրավաբանական անձինք, այդ թվում՝ գյուղատնտեսական կոոպերատիվներ) լիզինգով տրամադրվող սարքավորումների տոկոսադրույքի սուբսիդավորումն իրականացնելու համար։