«Արեգակ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն առաջին վարկային կազմակերպությունն է, որի հետ համագործակցություն է սկսում Արմլիզինգը։
Համագործակցության հուշագիրը հաստատում է, որ երկու ընկերությունները փոխադարձաբար հետաքրքրված են․
- մշակել համաֆինանսավորման ֆինանսական պրոդուկտ, որը կներառի ինչպես Լիզինգային կազմակերպության կողմից մատուցվող մասնագիտացված լիզինգային ծառայությունը, այնպես էլ վարկային կազմակերպության կողմից մատուցվող վարկավորման ծառայությունները,
- ըստ անհրաժեշտության իրականացնել կողմերի աշխատակիցների ուսուցողական ծրագրեր,
- իրականացնել համատեղ միջոցառումներ հաճախորդների իրազեկման և ծառայությունները հասանելի դարձնելու նպատակով,
- ուսումնասիրել համագործակցության այլ հնարավորություններ։