Այգեգործական սարքավորումների լիզինգի ծրագիր

 

Այգեգործական սարքավորումների լիզինգի ծրագիրը տրամադրվում է ՀՀ մարզերում 0.3 - 3 հա խաղողի, խնձորի, ծիրանի, դեղձի, տանձի, սալորի և ընկույզի մրգատու այգի ունեցող կամ վարձակալող տնտեսվարողներին, ինչպես նաև նախատեսված է այն թիրախային լիզինգառուների համար, ովքեր ներկայացնում են ծրագիր` նշված պտղատեսակների տնկարկներ հիմնելու նպատակով:  

Լիզինգը տրամադրվում է խաղողի, խնձորի, ծիրանի, դեղձի, սալորի, տնկույզի և տանձի՝


-    Առկա այգիների տեխնոլոգիական արդիականացման
-    Նոր այգիների հիմնման նպատակով:


 

1200x630

 

Հիմնական միջոց կարող են հանդիսանալ
◾ Ոռոգման համակարգեր 
◾ Կարկտարհարումներից, սառնամանիքներից, ցրտահարությունից և թռչուններից պաշտպանման միջոցներ
◾ Այգու տնկման, խնամքի ու մշակության համար անհրաժեշտ տեխնիկան և մեխանիզմները, ներառյալ
◾ Այգեթաղի գութաններ (միայն խաղողի այգու համար),
◾ Այգեթաղի գութանի այգեբացի հարմարանք (միայն խաղողի այգու համար),
◾ Տրակտորներ՝ միջին ու փոքր հզորության,
◾ Տրակտորի կցորդներ՝
      -  վարի ու փխրեցման գութաններ,
      -  ակոսահան խոփեր (միայն այգետնկման դեպքում),
      -  այգեգործական փխրեցուցիչներ,
      -  այգու կուլտիվատորներ,
      -  այգեգործական չիզելներ,
      -  գլանային կամ խաչերկաթային (ճաղերկաթային) հարթեցուցիչներ, մարկերներ (միայն այգետնկման դեպքում)
      -  ինքնաշարժ կամ կցորդային սրսկիչներ,
      -  տնկիչներ (միայն այգետնկման դեպքում),
      -  պարատանյութի ցրիչներ,
◾ Մեջքի սրսկիչներ շարժիչով 0.3-0.5 հա դեպքում,
◾ Այգեբացի, բուկլիցի, քաղհանի ու միջբույսային փխրեցուցիչ գործիքներ և այլն1,
◾ Կցասայլեր (լաֆետներ) ու բեռնախցիկներ (բունկերներ)
◾ Այլ միջոցներ, օրինակ պահեստավորման, պահպանման, տեղափոխման համար նախատեսված տեխնիկա, գործիքներ:

 

 

Լիզինգի տրամադրման պայմաններ 
Արժույթ
  • ՀՀ դրամ
Կանխավճար 
  • 20%
 Տարեկան տոկոսադրույք
  • 2% 
Ֆինանսավորման ժամկետ
  • մինչև 6 տարի
Ֆինանսավորման նվազագույն և առավելագույն սահմանաչափ
  • Նվազագույնը՝    1 000,000 ՀՀ դրամ   
  • Առավելագույնը՝ 50,000,000 ՀՀ դրամ
Միանվագ միջնորդավճար
  • 0-1 %
 Ապահովագրությունը իրականացնում է #Armleasing-ը
Բաժանորդագրություն

Բաժանորդագրվեք և առաջինը ծանոթացեք նորություններին